Գենետիկա
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը
![Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը](up/article/big/file_36669_6187017.jpg)
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է, բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով, որովայնի և/կամ կրծքավանդակի ցավերով, մկանացավերով, հոդացավերով/հոդաբորբով և տևում են մեկից մի քանի օրվա: ՊՀ հիմնական բարդությունն է երիկամների ամիլոիդոզի առաջացումը, որի արդյունքում զարգանում է երիկամային անբավարություն:
ՊՀ ախտորոշումը միշտ չէ, որ կատարվում ժամանակին: Ախտորոշվելուց հետո բժշկի կողմից սահմանվում է երկարատև բուժում կոլխիցինով և հսկողություն:
Ի՞նչ ազդեցություն ունի Կոլխիցինը
Կոլխիցին դեղամիջոցը ունի հակաբորբոքային ազդեցություն, օգնում է նվազեցնել ՊՀ նոպաների ինտենսիվությունը և հաճախականությունը: Կոլխիցինի կանոնավոր օգտագործումը կանխում է երիկամային ամիլոիդոզի զարգացումը:
Կարո՞ղ է արդյոք կոլխիցին չունենալ թերապևտիկ ազդեցություն որոշ հիվանդների մոտ
Անհրաժեշտ է նախևառաջ հասկանալ, թե ինչ է նշանակում « չունենալ ոչ մի ազդեցություն» :
Կոլխիցինի հանդեպ ռեզիստենտ են հիվանդների մոտ 2%: Որոշ հիվանդների մոտ կոլխիցինի ոչ բավարար բուժական ազդեցությունը պայմանավորված է դեղորայքը անկանոն օգտագործելով:
Երեխաների մոտ կոլխիցինի ընդունման սկզբնական շրջանում կարող է նկատվել ոչ բավարար արդյունավետություն, ինչը կախված է դեղաչափի հետ:
Արդյո՞ք կոլխիցինը ունի կողմնակի ազդեցություն
Այո, իհարկե, ինչպես ցանկացած դեղամիչոց: Առավել հաճախ նկատվում է լուծ: Նման դեպքերում խորհուրդ է տրվում նվազեցնել կոլխիցինի դեղաչափը առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում, և ապա բժիշկի հսկողության ներքո, որոշակի ժամանակահտվածում հասցնել անհրաժեշտ բուժիչ քանակի:
Ե՞րբ է հակացուցված կոլխիցինի ընդունումը
Կոլխիցինը հակացուցված է actinomycetes արտադրող հակաբիոտիկների հետ միաժամանակ, որոնց ազդեցության ներքո կարող է դրսևորվել կոլխիցինի տոքսիկ ազդեցությունը:
Կոլխիցինը հակացուցված է նաև ստատինների (խոլեստերինի բարձ մակարդակի վրա ազդող դեղամիջոցներ), իմունոսուպրեսորների և հակամակարդիչների հետ: Նշված դեղորայքը ստացող հիվանդները պետք է տեղեկացնեն այդ մասին իրենց բժշկին:
Կլինե՞ն արդյոք կոլխիցինի մանկական դեղատեսակներ
Կոլխիցինի հաբերը դժվարությամբ են բաժանվում և դառը համ ունեն, ուստի հատուկ մանկական դեղատեսակի ստեղժումը շատ կարևոր է: Երեխաներին կոլխիցինը տալուց առաջ այն պետք է բաժանել և լուծարել խնձորի կամ այլ մրգի խյուսի մեջ:
Խորհուրդներ երիտասարդ հիվանդներին, ովքեր չեն ցանկանում ընդունել կոլխիցին
Դեռահասները հաճախ չեն ցանկանում կոլխիցին ընդունել, պնդելով, որ ուզում են լինել «ինչպես բոլորը»: Սա տարբեր քրոնիկական հիվանդություններով տառապողներին բնորոշ արձագանք է և բուժումից հրաժարվելու նման որոշումը հաճախ կապված է ախտորոշումը չընդունելու հետ: Ինչին կարող է սա հանգեցնել: Առաջին հերթին, նոպաների հաճախացմանը: Նման դեպքերում, կարևոր է խորհրդակցել բժշկի հետ:
Կոլխիցին, հղիություն, ընտանիքի պլանավորում: Արդյո՞ք նրա օգտագործումը անվտանգ է:
Այո, իհարկե: Կոլխիցինի այն դեղաչափը, որը սահմանած է ձեր բժշկի կողմից, բացասաբար չի ազդի կանանց ևտղամարդկանց վերարտադրողական համակարգի վրա: Խորհուրդ չի տրվում դադարեցնել կոլխիցինի ընդունումը ընտանիքի պլանավորման և հղիության ընթացքում:
Բազմաթիվ ուսումնասիրությունները հաստատում են, որ ընտանիքի պլանավորման և հղիության ընթացքում կոլխիցինի ընդունումը ծնողների կողմից չի ավելացնում բնածին արատներով երեխաներ ծնվելու հավանականությունը և ցուցում չի հանդիսանում պտղաջրերի հետազոտության :
Կոլխիցինը նվազեցնում է նոպաների հաճախականությունը ՊՀ տառապող հղիների մոտ: Ավելին, դեղորայքի անկանոն օգտագործումը հղիության ընթացքում հանգեցնում է բորբոքման զարգացման բորբոքմանը և մեծացնում է վիժման վտանգը:
Կարո՞ղ է արդյոք կերակրող մայրը օգտագործել կոլխիցին
Այո, սակայն պահպանելով որոշակի ժամային ռեժիմ: Կոլխիցինի կանոնավոր օգտագործումը դադարեցնելու որևից է պատճառ չկա, քանի որ կրծքի կաթի միջոցով անցնում է կոլխիցինի աննշան քանակ: Կոլխիցինը խորհուրդ է տրվում ընդունել մինչև երեկոյան կերակրելը, քանի որ այն հայտնվում է կրծքի կաթի մեջ ընդունելուց 2-3 ժամ անց, իսկ փոխակերպվում և վերանում է՛ 7-11 ժամ հետո: Կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում ընդունել կոլխիմաքսը կոլխիցինի փոխարեն:
Ի՞նչ անել, եթե հիվանդը մոռացել է ընդունել կոլխիցինի հերթական դեղաչափը:
Երբեմն հիվանդը կարող է մոռանալ, արդյոք նա ընդունել է դեղորայքը: Այս դեպքում կրկնակի ընդունելու կարիք չկա: Գերդոզավորման վտանգը բարձր է, իսկ կոլխիցինի առավելագույն օրական դեղաչափը կազմում է 2.5 - 3 մգ:
Կարելի՞ է արդյոք փոխել բժշկի կողմից նշանակված կոլխիցինի դեղաչափը:
Կոլխիցինի դեղաչափը նշանակվում է բժշկի կողմից յուրաքանչյուր հիվանդին: Այն կարող է տատանվել ըստ հիվանդի ռեժիմի՛ ճանապարհորհդություններ, քննություններ և այլն: բուժման համար նշանակվում է օպտիմալ դեղաչափ: Բժիշկը կարող է նվազեցնել այն, եթե բուժումից մի քանի ամիս անց նկատվել է վիճակի կայուն բարելավում:
Արդյո՞ք կոլխիցինի ընդունումը անհրաժեշտ է գենակիրներին
Առողջ հետերոզիգոտ կրողներին կոլխիցինը ցուցված չէ: Այն նշանակվում է գենակիրների մոտ ՊՀ կլինիկական ախտանիշների առկայության պարագայում:
Կա՞ն արդյոք ապրելակերպի փոփոխություններ ՊՀ տառապողների մոտ կոլխիցինով բուժման ընթացքում
Նկատելի փոփոխություններ չեն նկատվում: Նրանց անհանգստություն կարող է պայմանավորված լինել առաջին անգամ անսովոր գենետիկական հիվանդության ախտորոշման մասին լուրի հետ, բայց ոչ կոլխիցինի կողմնակի ազդեցությամբ:
Արդյո՞ք կոլխիցինը ունի վնասակար ազդեցություն ստամոքսի վրա երկար ընդունելու դեպքում
Կոլխիցինի ճիշտ, անգամ երկարատև ընդունման պարագայում, ՊՀ հիվանդների մոտ որևց է բացասական ազդեցություն ստամոքսի լորձաթաղանթի վրա չի նկատվում: Ստամոքսի հետ կապված խնդիրները կարող են առաջանալ զուգահեռ այլ դեղորայք ընդունելու կամ ՊՀ ուղեկցող ստամոքսի այլ հիվամդությունների առկայության պարագայում:
Տոքսի՞կ է արդյոք կոլխիցինը
Այո, իհարկե: Ինչպես ցանկացած դեղամիջոց, կոլխիցին կարող է ունենալ տոքսիկ ազդեցություն 5-6 մգ և ավել օրական դեղաչափով օգտագործելու պայմաններում:
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
Հասցե. փող. Աբովյան 34/3
Հեռախոս. +374 10 54 43 65,
+374 10 54 43 67
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am](up/article/small/file_63687_7541404.jpg)
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
![](images/calendar.png)
![Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.](up/article/small/file_63623_2994393.jpg)
Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս բացահայտել քաղցկեղն ըստ գենի. oncology.am Ինչպե՞ս բացահայտել քաղցկեղն ըստ գենի. oncology.am](up/article/small/file_40446_8769820.jpg)
Ժամանակակից բժշկության մեջ քաղցկեղի ախտորոշման նպատակով կիրառվում են տարաբնույթ եղանակներ, որոնք հնարավորություն են տալիս որոշել հիվանդության առաջընթացի ռիսկը և կանխարգելել նրա զարգացումը...
![](images/calendar.png)
![Եթե ախտորոշվել է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական հիվանդություն. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն Եթե ախտորոշվել է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական հիվանդություն. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն](up/article/small/file_36429_3928367.jpg)
Ընտանեկան միջերկրածովյան տենդը կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը ժառանգվում է աուտոսոմ- ռեցեսիվ եղանակով և բնութագրվում է պարբերաբար առաջացող...
![](images/calendar.png)
![Քրոմոսոմային հավաքակազմի հետազոտումը ժառանգական հիվանդությունների ախտորոշման համար. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն Քրոմոսոմային հավաքակազմի հետազոտումը ժառանգական հիվանդությունների ախտորոշման համար. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն](up/article/small/file_36036_4623296.jpg)
Բժշկական գենետիկայի արդիական խնդիրներից է հանդիսանում մարդու ժառանգական հիվանդությունների ախտորոշման բարելավումը։ Ներկայումս նկարագրված են մոտ...
![](images/calendar.png)
![Գիտնականները՝ սեռական բազմացման առավելությունների մասին. 1in.am Գիտնականները՝ սեռական բազմացման առավելությունների մասին. 1in.am](up/article/small/file_33483_9171465.jpg)
Իշախոտի տարբեր տեսակների հիման վրա կանադացի գիտնականները ապացուցել են կենսաբանության կարևորագույն հիպոթեզներից մեկը՝ սեռական բազմացումը ավելի լավ է, քան անսեռ բազմացումը...
![](images/calendar.png)
![Պսորիազի համար պատասխանատու գենը Պսորիազի համար պատասխանատու գենը](up/article/small/file_25068_126616.jpg)
Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...
![](images/calendar.png)
![Հեմոքրոմատոզ. ախտանիշները, հետևանքները, բուժումը Հեմոքրոմատոզ. ախտանիշները, հետևանքները, բուժումը](up/article/small/file_18892_3563177.jpg)
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYhSKbB9' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384